ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է հետազոտական դրամաշնորհի մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ հետազոտողներ և հետազոտական խմբեր։
Ակնկալվում է, որ հետազոտությունը կատարվի ս․թ․ մարտ-հունիս ամիսներին:
Հետազոտությունը կատարվելու է «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։
«Գիտության ոլորտում կանանց մասնակցությունն ու կարիերայի առաջընթացը խոչընդոտող գործոններն ու մարտահրավերները Հայաստանում» որակական հետազոտության նպատակն է պարզել թվերի ու վիճակագրության հիմքում ընկած խորքային պատճառները, կանանց մասնակցությունը խթանող և խոչընդոտող հագամանքները, ինչպես նաև ներկայացնել իրավիճակը փոխելու առաջարկներ:
Դրամաշնորհային մրցույթին դիմելու հնարավորություն ունեն այն հետազոտողները, որոնք ունեն որակական հետազոտության փորձ և հմտություններ: Երկու-երեք հոգուց բաղկացած միջգիտակարգային հետազոտական թիմերի ներկայացրած հայտերը կունենան մրցութային առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը և ուղարկել cce@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև ս․թ․ մարտի 10՝ ժամը 00:00-ն։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Առավել մանրամասն տեղեկությունների հնարավոր է ծանոթանալ կից ֆայլում:
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 710 212 հեռախոսահամարով։