Հայտարարվում է մրցույթ՝ ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի տնօրենի հաստիքի համալրման համար։
Հիմնական պարտականություններն են՝
լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի ուսումնական քաղաքականության ձևավորում և իրականացում,
կենտրոնի ընդհանուր գործունեության ղեկավարում և համակարգում,
լրացուցիչ կրթական ծրագրերի մշակում՝ աշխատաշուկայի պահանջներին և սահմանված կրթական չափորոշիչներին համապատասխան,
ներքին կանոնակարգերի մշակում,
դասընթացների որակի ապահովում և մշտադիտարկում,
գնահատման և վերահսկման մեխանիզմների մշակում,
կրթական ծրագրերի պարբերական վերանայում և կատարելագործում արդյունավետության բարձրացման նպատակով,
դասախոսական և վարչական կազմի ղեկավարում,
մարդկային ռեսուրսների կառավարման իրականացում (դասախոսների ընտրություն, վերապատրաստում),
գործընկերային կապերի զարգացում կրթական, գիտական և այլ կազմակերպությունների հետ,
ֆինանսական և կազմակերպական գործընթացների պլանավորում ու համակարգում:
Պահանջվող որակավորումներն ու հմտություններն են՝
բարձրագույն կրթություն (լեզվաբանության, բանասիրության և/կամ կառավարման որակավորում),
առնվազն 3 տարվա ղեկավար փորձ (ցանկալի է՝ կրթական ոլորտում),
միջազգային կրթական չափորոշիչների իմացություն,
թվային գործիքների և կրթական տեխնոլոգիաների կիրառման հմտություններ,
առաջնորդության հմտություններ, կազմակերպական բարձր կարողություններ,
հաղորդակցական կարողություններ,
վերլուծական մտածողություն,
բարձր պատասխանատվության զգացում:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) hr@ysu.am էլհասցեին՝ վերնագրի դաշտում (subject) պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի տնօրեն»:
Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև ս․թ․ մարտի 31-ը։