«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի ուսանողների համար 2026-2027 ուստարում հայտարարում է Թաբիբյան ընտանիքի հիմնադրամի կողմից կրթաթոշակի տրամադրման մրցույթ:
Ավելի քան մեկ դար է, ինչ «Վարդանանց ասպետներ»-ը աջակցում է աշխարհասփյուռ հայության կրթական ծրագրերին։ Կազմակերպությունը վստահ է, որ մեծ ներուժ ունեցող ուսանողների ճանապարհին ֆինանսական դժվարությունները չպետք է խոչընդոտ դառնան։
Կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել հետևյալ ֆակուլտետների և կրթական ծրագրերի ուսանողները։
Կրթաթոշակին դիմելու հայտի ձևը՝ այստեղ։
Կազմակերպության պաշտոնական կայքը՝ այստեղ:
Հայտերը լրացնել անգլերեն, հարկ եղած դեպքում ավելացնել նոր էջեր, ակնարկը (essay) ևս ներկայացնել անգլերեն:
Վերջում անհրաժեշտ է ստորագրել:
Դիմումի ֆայլը և պահանջվող փաստաթղթերը մեկ pdf ֆայլի տեսքով ուղարկել հետևյալ էլհասցեներին՝ amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը:
Կրթաթոշակակիրները ընտրության և մրցանակի վերաբերյալ կտեղեկացվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը: