Ինդոնեզիայի համալսարանը հայտարարում է ուսանողների ընդունելություն Ուսանողական փոխանակման և «Study Abroad» (վճարովի) ծրագրերի համար՝ 2026/2027 ուստարվա աշնանային (Odd/Fall) կիսամյակի համար (2026 թ. օգոստոս–դեկտեմբեր)։
Դիմումների փուլեր
Փուլ 1-ին
Նոմինացիայի վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 31
Դիմումների վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 31
Փուլ 2-րդ
Նոմինացիայի վերջնաժամկետ՝ ս.թ. մայիսի 15
Դիմումների վերջնաժամկետ՝ ս.թ. մայիսի 31
Ուսումնական ուղղություններ
Առողջապահական գիտություններ և տեխնոլոգիա
Սոցիալական և հումանիտար գիտություններ
Նկատի ունենալ, որ համալսարանի որոշ ֆակուլտետներում հնարավոր է տեղեր չլինեն փոխանակման կամ վճարովի ծրագրով ժամանող ուսանողների համար։ Մանրամասները ներկայացված են համապատասխան հղումով՝ ըստ յուրաքանչյուր ֆակուլտետի առաջարկվող դասընթացների։
Վճարներ
Փոխանակման ծրագրով ուսանողների համար ուսման վարձը համալսարանում չի գանձվում փոխանակման ընթացքում։
«Fee-paying Study Abroad» ծրագրի ուսանողների համար կիրառվում են միջազգային ուսանողների համար նախատեսված ուսման վարձերը։
Լրացուցիչ տեղեկություններ՝ ուսման վարձերի, առաջարկվող դասընթացների, Fact Sheet-ի և Nomination Form-ի վերաբերյալ՝ այստեղ:
Նոմինացիա ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել Nomination Form-ը և ուղարկել հետևյալ էլհասցեին՝ inbound@ui.ac.id: Նոմինացիան ստանալուց հետո համալսարանը կուղարկի ուսանողներին դիմելու ուղեցույցը։
Ծրագրի պատասխանատու՝ Անի Պողոսյան