Երևանում ՌԴ գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կենտրոնը հրավիրում է ՀՀ համալսարանների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ մասնակցելու «Հայաստանը ԵԱՏՄ-ում։ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության հեռանկարները ներկա պայմաններում» թեմայով գիտական աշխատանքների մրցույթին։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 30-ը:
Աշխատանքների հեղինակները կստանան մասնակցության վկայականներ, որոնք լրացուցիչ միավորներ կտան ռուսական համալսարաններում անվճար ուսուցում ստանալու նպատակով «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ծրագրի դիմորդներին։
Հաղթողները կստանան դիպլոմներ և մրցանակներ։
Դիմումներն ուղարկել հետևյալ էլհասցեին՝ russkiy.dom.erevan@yandex.ru (թեմայի բաժնում նշել «Հայաստանը ԵԱՏՄ-ում»)։
Մրցույթին դիմելու կարգը՝ այստեղ:
Կոնտակտներ