Միջբուհական համագործակցության և DAAD արևելյան գործընկերության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոնստանցի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ՝ ամսական 934 եվրո, սակայն չի հոգում ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ համալսարանի մասին հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում՝ https://www.uni-konstanz.de/en/university/
Համալսարանում առաջարկվող դասընթացների ցանկը հնարավոր է գտնել հետևյալ հղումով՝ https://www.uni-konstanz.de/en/international-office/study-in-konstanz/academic-offer-for-international-students/courses-taught-in-english/
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (անհրաժեշտ է հայերեն տարբերակը վերցնել ֆակուլտետի գրասենյակից, այնուհետև այն ներկայացնել Միջազգային կապերի բաժին կամ նոտարական գրասենյակ՝ թարգմանության և վավերացման նպատակով):
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ /https://e-request.ysu.am/main-board/,
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies, Before Mobility հատվածը՝ ստորագրված ֆակուլտետի միջազգային կապերի գծով ակադեմիական համակարգողի կողմից):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 710 138 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
էլհասցե՝ lia_evoyan@ysu.am