Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը միջբուհական համագործակցության շրջանակում նախատեսել է շարժունություն ԵՊՀ ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի (B2)/ռուսերենի (C1) մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ուսանողը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել https://studyabroad.hse.ru/incoming/start կայքէջը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 17-ն է:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ ruzanna.yeganyan@ysu.am):
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն ռուսերեն/անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV),
3. մոտիվացիոն նամակ,
4. 3x4 չափսի լուսանկար,
5. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից),
6. երաշխավորագիր (ֆակուլտետի կողմից),
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement),
8. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (անգլերենով ուսանելու դեպքում),
9. ռուսերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (ռուսերենով ուսանելու դեպքում):
Ծրագրի համակարգող՝ Ռ. Եգանյան