«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մինհոյի համալսարանի, Էվորայի համալսարանի, Ավեիրոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026-2027 ուսումնական տարում 1 շաբաթ դասավանդելու (8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 10-ը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան