«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում ԵՊՀ-ի և Բոննի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Անգլերենի առնվազն B2/C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ « Europass » ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր՝ դասավանդման նպատակով (կից՝ Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր՝ Բոննի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան