Բորդոյի Մոնտեն համալսարանը ս.թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 3-ը կազմակերպում է միջազգային ամառային դպրոց:
Ծրագրի ընթացքում մասնակից ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու անգլերենով դասավանդվող ակադեմիական դասընթացների՝ նվիրված ֆրանսիական մշակույթին, աշխարհագրությանը, պատմությանը և գրականությանը, ինչպես նաև ֆրանսերենի դասընթացների (DEFLE բաժնում)։ Ֆրանսերենի դասընթացներին մասնակցելու հնարավորություն կտրվի բոլոր մասնակիցներին՝ անկախ լեզվին տիրապետելու մակարդակից, այդ թվում՝ սկսնակներին։
Ծրագիրը ներառում է նաև բազմազան մշակութային և սոցիալական միջոցառումներ՝ այցելություն թանգարաններ, գինու համտես, խոհարարական վարպետության դաս, սպորտային ակտիվություններ, հանդիպումներ տեղացի ուսանողների հետ, ինչպես նաև էքսկուրսիա դեպի Արկաշոնի ծոց։
Ծրագրին մասնակցելու համար պահանջվում է անգլերենի առնվազն B1 մակարդակ։
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագիր և 3 ECTS կրեդիտ (մասնակցությունը պարտադիր է)։
Դիմելու կարգ
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղմամբ՝
https://montaigne.moveonfr.com/form/69a754013403124c1c105f5c/eng
📅 Կարևոր ժամկետներ
- Դիմումների վերջնաժամկետ՝ ս.թ․ ապրիլի 5
- Գրանցում և վճարում՝ մինչև ս.թ․ ապրիլի 12
📧 Հարցերի դեպքում գրել intl-events@u-bordeaux-montaigne.fr էլհասցեին: