«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կադիսի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը և հաստատող միջազգային փաստաթուղթը պարտադիր են:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 13-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) (կցված է),
7. առարկաների ցանկը և մանրամասն տեղեկություններ՝ http://asignaturas.uca.es/asig/ կայքէջում:
Ակադեմիական կոորդինատորների տվյալները՝ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան