Ս․թ․ ապրիլի 9-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա առցանց հանդիպում («Zoom» հարթակում) ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովայի հետ։
Հանդիպման շրջանակում կներկայացվեն Ռուս բանասիրության ֆակուլտետի ընդունելության մանրամասները, մասնագիտությունները, բակալավրիատի, մագիստրատուրայի կրթական ծրագրերը և մասնագիտական հեռանկարները։
Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերն ուղղելու ֆակուլտետի դեկանին։
Հանդիպման հղումը՝ այստեղ: