«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Վիեննայի բնական պաշարների և կենսաբանական գիտությունների համալսարանների (Ավստրիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնում (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել ERASMUS+, EKA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. շարժունության համաձայնագիր (դասավանդման նպատակով) (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applic…) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ,
6. մոտիվացիոն նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան