«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կոիմբրայի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ «Քաղաքագիտություն և քաղաքակրթություն», «Սոցիալական աշխատանք» և «Հոգեբանություն» մասնագիտություններով բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Առավել մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) (https://erasmus-plus.ec.europa.eu/document/higher-education-learning-agreement-for-studies-ka171-editable-version )
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
4. մոտիվացիոն նամակ,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ակադեմիական տեղեկագիր (տեղեկագիրը պետք է թարգմանված և վավերացված լինի ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից։ (Անհրաժեշտ է հայերեն տարբերակը հնարավորինս սեղմ ժամկետում ստանալ ֆակուլտետի գրասենյակից և այնուհետև ներկայացնել Միջազգային կապերի բաժին՝ թարգմանության և վավերացման նպատակով))։
Առարկաների ցանկը՝ https://www.uc.pt/en/ects/catalogo կայքում:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան