Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է Բուենոս Այրեսի տեխնոլոգիական ինստիտուտի (ITBA) ուսանողների կազմակերպած Հարավամերիկյան գործարար ֆորումի (SABF) մասին՝ «Designed to Desire» խորագրով:
Համաժողովը տեղի կունենա ս.թ. հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Բուենոս Այրեսում: Այն կմիավորի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 100 համալսարանական ուսանողների՝ բիզնեսի, քաղաքականության, տնտեսագիտության և տեխնոլոգիաների ոլորտների 40 առաջատարների հետ։
Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ն (Արգենտինայի ժամանակով):
Նախաձեռնության նպատակն է ստեղծել հանդիպման հարթակ՝ քննարկելու ամենաարդիական գլոբալ մարտահրավերները, ուսումնասիրելու նորարարական լուծումները, փոխանակելու տեսակետները՝ խթանելով ներկա և ապագա առաջնորդների միջև կապը:
Մանրամասները՝ այստեղ:
Խորհրդատվության համար գրել help@sabf.org.ar էլհասցեին: