Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Հայաստանի միջազգային իրավունքի միություն» ՀԿ-ի (AILA) համագործակցության շրջանակում մեկնարկում է «Շրջակա միջավայրի միջազգային իրավունք» մասնագիտական զարգացման ծրագիր իրավաբանների, քաղաքականություն մշակողների, շրջակա միջավայրի կառավարման, կարգավորման և դիվանագիտության ոլորտների մասնագետների համար։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն 12 գործնական սեմինարներ՝ հարթակ ստեղծելով քննարկելու կենսաբազմազանության առանձնահատկություններն ու կարևորությունը։ Ծրագիրը Հայաստանի առաջնահերթությունները դիտարկում է գլոբալ բնապահպանական խնդիրների ավելի լայն համատեքստում՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը, սահմանահատող ռեսուրսների կառավարումը, աղտոտումը, նոր զարգացող տեխնոլոգիաները և բնապահպանական իրավունքները։
Մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 22-ը։ Տեղերը սահմանափակ են, մասնակցությունը՝ անվճար։
Անգլերենի իմացությունը պարտադիր է:
Հավելյալ տեղեկությունների կամ դիմում ներկայացնելու համար անցե՛ք հղումով կամ սքանավորե՛ք QR կոդը։
Հարցերի դեպքում գրել ace@aua.am էլեկտրոնային հասցեին։