Երևանի պետական համալսարանը «ERASMUS+»-ի «PROVE» նախագծի շրջանակում անցկացնում է ուսուցիչների վերապատրաստում՝ արժեքների և գիտելիքների վրա հիմնված կրթության (VaKE) մոտեցմամբ։ Վերապատրաստման շրջանակում ուսուցիչներին ներկայացվելու է երկընտրանքների (դիլեմաների) քննարկման նոր մոտեցում, որտեղ բացի գիտելիքներից ու հմտություններից՝ կարևորվում է նաև արժեքային բաղադրիչը։
Վերապատրաստմանը մասնակցելու հնարավորություն ունեն հասարակագիտական առարկաներ և լեզուներ դասավանդող ուսուցիչները։ Վերապատրաստումն անցկացվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մասնաշենքի PRINTeL լսարանում (603) մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժամը 15։00-18։00-ն։
Վերապատրաստման ավարտին ուսուցիչները կստանան մասնակցության հավաստագիր (եթե մասնակցել են եռօրյա դասընթացին)։ Ծախսերը հոգում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ERASMUS+»-ի «PROVE» նախագիծը։ Տրասնպորտային ծախսերի փոխհատուցում նախատեսված չէ։
Եռօրյա վերապատրաստմանը կարող է մասնակցել մինչև 25 ուսուցիչ (տեղերը լրանալուն պես գրանցումը կփակվի)։ Ցանկացողները կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանին։
Էլհասցե՝ serob.khachatryan@ysu.am։