«Էրազմուս+» Հայաստանի ազգային գրասենյակի և «Էրազմուս Մունդուս» ասոցիացիայի համագործակցության շրջանակում ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 17։00-ին, «Google Meet» առցանց հարթակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «Էրազմուս Մունդուս» մագիստրոսական համատեղ ծրագրերին (EMJM)։
Հանդիպման նպատակն է ուսանողներին ներկայացնել «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերի հնարավորությունները՝ հիմնական պայմաններն ու առանձնահատկությունները.
- հայտադիմումների ներկայացման գործընթացը,
- ֆինանսավորման և ամբողջական կրթաթոշակների հնարավորությունները,
- ծրագրերի շրջանակում տրամադրվող ակադեմիական, հետազոտական և արտալսարանային փորձառությունները,
- մոտիվացիոն մրցունակ նամակ կազմելու գործնական խորհուրդներ,
- հարցուպատասխան՝ մասնակիցներին հետաքրքրող հարցերի շուրջ։
Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 29՝ ժամը 00:00-ն։
Գրանցումը՝ այստեղ: