Սորբոնի համալսարանը հայտարարել է «MSCA Postdoctoral Fellowships 2026» ծրագրի դիմումների ընդունման մեկնարկի մասին։
Այս տարի ավելի քան 110 գիտական ղեկավարներ առաջարկել են հետազոտական նախագծեր, որոնց հետազոտողները կարող են դիմել Եվրոպական հանձնաժողովի MSCA կրթաթոշակների շրջանակում համատեղ հայտեր ներկայացնելու նպատակով։
Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 24-ը («Sorbonne Université Alliance»-ին դիմելու համար):
Ծրագրի ոլորտները ներառում են քիմիա, ինֆորմատիկա, ճարտարագիտություն, բնական և շրջակա միջավայրի գիտություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտություններ։
Մասնակցության պայմաններ. ազգային պատկանելիության սահմանափակումներ չկան։
Կոնտակտներ
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել հետևյալ էլհասցեին՝ msca-pf@sorbonne-universite.fr: