ԵՊՀ-ն հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման համար.
| Հ/Հ | ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ | ԱՄԲԻՈՆ | ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ |
| 1. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | Ֆրանսիական բանասիրության ամբիոն | 1 |
| 2. | Իրավագիտության ֆակուլտետ | Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն | 1 |
| 3. | Իրավագիտության ֆակուլտետ | Քաղաքացիական իրավունքի ամբիոն | 1 |
| 4. | Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ | Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն | 1 |
| 5. | Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ | Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն | 1 |
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի 2026 թ. ապրիլի 17-ի թիվ 72/1-Լ հրամանի՝ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2026 թ. մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի» (կարգ):
Ըստ վերոնշյալ ընթացակարգի` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին մասնակցելու հնարավորություն ունի այն անձը, որն ունի.
1) ամբիոնի ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան,
2) առնվազն երեք տարվա ակադեմիական աշխատանքի ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գիտական աշխատանք (հոդված) և բացի դրանից՝ ունի նաև սույն ենթակետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր։
Գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների տեսակներն ու պայմանները | Միավորը՝ յուրաքանչյուրի հաշվարկով |
Դասագիրք Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Մենագրություն Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Ուսումնական ձեռնարկ Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 5.5 տպագրական մամուլ: | 3 |
Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված աշխատանք (հոդված): | 2 |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված գիտական աշխատանք (հոդված): | 1 |
Նույն անձն իրավունք ունի ամբիոնի վարիչի պաշտոնն զբաղեցնելու ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում։
Ամբիոնի վարիչ չի կարող ընտրվել այն անձը, որի 65 տարին լրացել է:
Գիտական խորհրդի ընդունած որոշումը (մրցութային ընտրության արդյունքները) հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ:
Ընտրությանը մասնակցելու փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին է (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի պատճենները,
4) վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների ցանկը,
5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ՝ ս.թ. մայիսի 4 (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին։
Հեռ.՝ (+374 60) 710 003