«R-STEP»-ը (Ռյուկոկուի համալսարանի կարճաժամկետ փորձառության ծրագիր) ճապոներենին չտիրապետող օտարերկրյա ուսանողների համար նախատեսված կարճաժամկետ ծրագիր է, որն իրականացվում է Կիոտոյում։
Ծրագիրն ամբողջությամբ անցկացվելու է անգլերենով՝ համադրելով ճապոներենի ներածական ուսուցումը Ճապոնիայի մշակույթի, հասարակության և բուդդիզմի վերաբերյալ դասախոսությունների հետ, ինչպես նաև ներառելու է դաշտային հետազոտական աշխատանք և մշակութային փորձառություն Կանսայի տարածաշրջանում։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս․թ․ մայիսի 8-ը։
Ծրագիրը կանցկացվի ս․թ․ հուլիսի 9-22-ը։
Հավելյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դիմում-հայտ ներկայացնելու համար անցե՛ք հղումով։