ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է օտարերկրյա ուսանողների համար նախատեսված «Ցո՛ւյց տուր քո տաղանդը Իտալիայում» («Invest Your Talent in Italy») կրթաթոշակային ծրագրի՝ 2026–2027 ուսումնական տարվա հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Ծրագիրը յուրաքանչյուր տարի տրամադրում է կրթաթոշակներ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի համար հետևյալ ոլորտներում՝
- ինժեներիա և առաջատար տեխնոլոգիաներ,
- ճարտարապետություն և դիզայն,
- տնտեսագիտություն և կառավարում։
Դասընթացներն ամբողջությամբ անցկացվում են անգլերենով, սակայն յուրաքանչյուր ուսանողի ծրագրում ներառված է նաև իտալերենի և իտալական մշակույթի ուսուցում, ինչպես նաև պարտադիր պրակտիկա Իտալիայի որևէ ընկերությունում կամ տվյալ տարածաշրջանը ներկայացնող առևտրային կազմակերպությունում։
Մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։