«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Գաբրիել դը Անունցոյի անվան համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի/իտալերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, G. d’Annunzio):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մայիսի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով):
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
- տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
- մոտիվացիոն նամակ,
ակադեմիական տեղեկագիր,
ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171)։
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան