«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մուրսիայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուստարում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):
Անգլերենի/իսպաներենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, MURCIA):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մայիսի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն PDF տարբերակով):
- անձնագրի պատճեն,
- շարժունության համաձայնագիր,
- ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
- տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
- ընդունող բուհից հրավեր-նամակ,
- անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող վկայական:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան