Միջբուհական համագործակցության շրջանակում ԵՊՀ-ի և Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Կենսաբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու/հետազոտական աշխատանք կատարելու նպատակով:
Անգլերենի առնվազն B2/C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը տրամադրում է 89 եվրո օրական օրապահիկ (5 օրվա համար) և 825 եվրո ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 8-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. դասախոսության/հետազոտական աշխատանքի թեմա, նկարագիր, նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն,
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր Գրայֆսվալդի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-36)
Համակարգող՝ Լիա Էվոյան