ԵՊՀ բիզնես ինկուբատորում կրկին մեկնարկում է «Mini MBA» ծրագիրը՝ նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով և ցանկանում են տեսնել, թե ինչպես կարող են իրենց գաղափարները վերածվել հաջողակ բիզնես նախագծերի։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագիրը ձեզ կտրամադրի այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն բիզնես հմտությունները։
Ծրագրին կարող են դիմել բոլոր դասախոսները, ուսանողները, ասպիրանտները և հետազոտողները։
Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր և փորձագիտական մենթորություն՝ իրենց գաղափարները զարգացնելու համար։
Լավագույն 2 մասնակիցներն իրենց գաղափարների համար կստանան 400.000-ական ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն՝ այն զարգացնելու և բիզնես դարձնելու համար:
Մանրամասները՝ այստեղ:
Գրանցումը՝ այստեղ։
Դասերը՝ մայիսի 18-ից: