Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ն.Ն. Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիան հրավիրում է մասնակցելու «Ժամանակակից տեսական ֆիզիկայի առաջադեմ մեթոդներ. ինտեգրելի և ստոխաստիկ համակարգեր» խորագրով միջազգային դպրոցին, որը կանցկացվի Դուբնայում ս.թ. հուլիսի 20–25-ը:
Դպրոցը նախատեսված է մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար:
Հիմնական թեմաները կլինեն «Քվանտային դաշտի տեսության մեթոդներ», «Ոչ հավասարակշռված քվանտային և դասական համակարգեր, ստոխաստիկ մեթոդներ», «Ինտեգրելի համակարգեր»:
Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գիտական արդյունքները պոստերային սեսիայի ընթացքում։
Կազմակերպիչները ապահովում են կեցություն «Դուբնա» հյուրանոցում (ներառյալ նախաճաշը):
Կոնտակտներ
Գրանցման վերջնաժամկետ՝ ս.թ. հունիսի 15: