Լուիս բիզնես դպրոցը բիզնես կառավարման մագիստրոսական (MBA) ծրագրի համար նախատեսված 20 կրթաթոշակների մրցույթի շրջանակում հայտարարում է դիմումների ընդունում։
Կրթաթոշակները տրամադրվելու են այն թեկնածուներին, որոնք ունեն ակադեմիական բարձր առաջադիմություն և մասնագիտական արժանիքներ։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը։
Ծրագիրը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կառավարման ոլորտի մասնագիտացում՝ զարգացնելով գլոբալ տնտեսությունում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններն ու գիտակցությունը։
Ծրագիրը նախատեսված է՝
առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ մասնագետների,
ինչպես նաև միջին օղակի ղեկավարների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել գործիքներ՝
նոր բիզնես գաղափարներ իրականացնելու,
սոցիալական խնդիրները հասկանալու,
փոփոխություններ առաջնորդելու կարողությունները զարգացնելու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար.
- Ծրագրի պաշտոնական կայք՝ Overview | Full-time MBA
- Դիմումների մրցույթի հայտարարություն (PDF)՝ 2026 Luiss Full-time MBA Rome Call for Applications
- Հայտարարությունը հրապարակված է նաև Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կայքում՝ Borse di Studio offerte dalle Università – Ministero degli Affari Esteri e della Cooperazione Internazionale