«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հումբոլդտի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների ասպիրանտների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կամ 2-րդ կիսամյակում 2 շաբաթից մինչև 3 ամիս տևողությամբ հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի սքանը,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ (ազատ ոճով գրված, 1-1,5 էջի սահմաններում),
4. բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմ(ներ),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ասպիրանտ լինելու վերաբերյալ,
6. հետազոտական աշխատանքի թեման և հակիրճ նկարագիրը (2-3 էջի սահմաններում),
7. հրավեր Հումբոլդտի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am