«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրյուսելի ազատ համալսարանի (Բելգիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների համար` 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում 2 ամիս ժամկետով պրակտիկա անցնելու նպատակով։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի international@ysu.am էլհասցեի միջոցով։ Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, VUB:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 7-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. պրակտիկայի համաձայնագիր (Learning Agreement for Traineeship),
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան