Երևանի պետական համալսարանն արդեն չորրորդ տարին անընդմեջ միանում է «Ինեկոբանկը քո կողքին. ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով» նախաձեռնության շրջանակում իրականացվող կրթության աջակցության ծրագրին։
2023 թվականին մեկնարկած ծրագրին նախորդ երկու տարիների ընթացքում ԵՊՀ-ից դիմել են հարյուրավոր ուսանողներ․ նրանցից շատերը հաղթող են ճանաչվել և օգտվել կրթության ֆինանսավորման հնարավորություններից։
Ընդհանուր առմամբ, 2023-2025 թվականներին հինգ հազարից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերի: 223 հաղթողներից 170-ը ստացել են միանվագ 300․000 ՀՀ դրամ կրթաթոշակ, 25-ը ստացել են բակալավրի և մագիստրատուրայի կրթության 100% ֆինանսավորում, իսկ 28-ը՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ պետություններում մասնակցել են կարճաժամկետ դասընթացների։
2026-ին ծրագիրն ավելի ընդգրկուն է և իրականացվելու է «Ինեկո կամպուս. ապագան՝ կրթությամբ և գիտելիքով» ծրագրով։ Այն ունի հետևյալ բաղադրիչները՝
- 150 ուսանողի միանվագ կրթաթոշակի տրամադրում․
1 ուսանողին՝ 200․000 ՀՀ դրամ - 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում․
1 ուսանողին՝ մինչև 1․000․000 ՀՀ դրամ 10 ուսանողի համար արտերկրում կազմակերպվող կարճաժամկետ կրթություն․
1 ուսանողին՝ 2․000․000 ՀՀ դրամ
«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Ինեկո կամպուս» կրթական ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ Ինեկոբանկը քո կողքին | INECOBANK