Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2026 թ. հունիսի 18-ի թիվ 113/3-Լ հրամանը՝ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ:
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կառուցվածքային տվյալ ստորաբաժանման (կենտրոնի) ուղղությանը համապատասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Կենտրոնի տնօրենն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 5-րդ կետ):
Ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում 2026 թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13.30-ին:
Կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
5) ստորաբաժանման զարգացման հայեցակարգը,
6) հավակնորդի նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր,
(«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 6-րդ կետ):
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. հուլիսի 3-ը (ներառյալ):
«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգին» կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2023/03/Subdivision.pdf:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանին:
Հեռ.՝ (060) 710 104, (010) 551 824, ներքին հեռ.՝ 11-04:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
18.06.2026 թ.