Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի ուսումնասիրությունների բաժինը («Department of Middle Eastern, South Asian and African Studies») հայտարարում է մրցույթ հայագիտության ոլորտում հրավիրյալ դասախոսի/պրոֆեսորի աշխատանքի համար։
Աշխատանքը տևելու է 2027 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը (մեկ կիսամյակ)։
Դիմորդները պետք է ունենան հումանիտար կամ հասարակական գիտությունների դոկտորի (PhD) աստիճան՝ «Հայագիտության» մասնագիտացմամբ։ Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV), դասավանդվող դասընթացի ծրագիր (syllabus), դասընթացի առաջարկ (proposal) և դասավանդման գնահատականներ։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. հուլիսի 31-ը։
Մանրամասն տեղեկությունների և դիմելու համար՝ https://mesaas.columbia.edu/lecturervisiting-professorship-in-armenian-studies-part-time/:
Դիմումները ներկայացվում են «Columbia University Academic Recruiting System (Interfolio)» հարթակի միջոցով։