Վիեննայի համալսարանի առաջադեմ հետազոտությունների կենտրոնը («Vienna Center for Advanced Studies» – ViCAS) հայտարարում է 2027–2028 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Աշխարհի տարբեր երկրներից և գիտական բոլոր ոլորտներից միջին և բարձր փորձառություն ունեցող հետազոտողների համար նախատեսված ծրագիրը հնարավորություն է ընձեռում նրանց կատարելու անկախ գիտական աշխատանք, ինչպես նաև համագործակցելու միջազգային ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թ. օգոստոսի 28-ը (Վիեննայի ժամանակով՝ ժամը 14:00)։
Կոնտակտներ
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար՝ https://vicas.univie.ac.at/:
Հարցերի և կապ հաստատելու համար՝ vicas@univie.ac.at: