Երևանի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ սուրճի սարքի, խանութ - մեքենաների տեղադրման, ինչպես նաև ճաշարանի տարածքի վարձակալության նպատակով։
Սարքերը նախատեսվում է տեղադրել Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող հետևյալ վայրերում.
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց - սուրճի սարքի վարձավճարի նվազագույն չափը՝ 37 000 ՀՀ դրամ, խանութ - մեքենայի վարձավճարի ամսական նվազագույն չափը՝ 52 000 ՀՀ դրամ:
- ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի առաջին հարկ - սուրճի սարքի վարձավճարի նվազագույն չափը՝ 42 000 ՀՀ դրամ, խանութ - մեքենայի վարձավճարի ամսական նվազագույն չափը՝ 59 000 ՀՀ դրամ:
- ԵՊՀ 4-րդ մասնաշենք (Սոցիոլոգիայի և ԻԿՄ ֆակուլտետներ) - սուրճի սարքի վարձավճարի նվազագույն չափը 47 000 ՀՀ դրամ, խանութ - մեքենայի վարձավճարի ամսական նվազագույն չափը՝ 65 000 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր վայրում նախատեսվում է տեղադրել մեկական սուրճի սարք և խանութ - մեքենա։
Վարձակալության է տրվում նաև Աբովյան 52 հասցեում գտնվող ճաշարանի տարածքը, որը ներառում է ճաշարան և սրճարան:
- Ճաշարանի ամսական վարձավճարի նվազագույն չափը՝ 420 000 ՀՀ դրամ:
- Սրճարանի ամսական վարձավճարի նվազագույն չափը՝ 260 000 ՀՀ դրամ:
Մրցույթի մասնակիցները պետք է սուրճի սարքի և խանութ - մեքենայի համար ներկայացնեն առանձին գնային առաջարկ։
Ճաշարանի և սրճարանի համար անհրաժեշտ է ներկայացնել մեկ միասնական գնային առաջարկ (առանձին նշելով յուրաքանչյուր տարածքի համար ներկայացվող վարձավճարը), քանի որ ԵՊՀ կողմից սրճարանն ու ճաշարանը դիտարկվում են որպես մեկ չափաբաժին, թեև կնքվելու են երկու առանձին վարձակալության պայմանագրեր:
Մեքենաների համար առաջարկներ ներկայացնելիս անհրաժեշտ է նաև կցել սարքերի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ կարճ նկարագրություն:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել՝
- էլեկտրոնային եղանակով՝ info@ysu.am էլհասցեին,
- թղթային տարբերակով՝ ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակ (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 30-ը։
Մրցույթի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որը.
- յուրաքանչյուր սուրճի սարքի և խանութ - մեքենայի համար կառաջարկի սահմանված նվազագույն վարձավճարի համեմատ առավել բարձր ամսական վարձավճար,
- ճաշարան-սրճարանի համար կառաջարկի սահմանված նվազագույն վարձավճարի համեմատ առավել բարձր ամսական վարձավճար։