«SustainMV»-ն բացառիկ հնարավորություն է աշխարհի տարբեր երկրների ուսանողների համար՝ քննարկելու կայուն զարգացման արդիական հարցերը, ներկայացնելու իրենց տեսակետները և ծանոթանալու Գերմանիայի հյուսիս-արևելյան տարածաշրջանի գիտահետազոտական և կրթական միջավայրին։
Սիրով հրավիրում ենք ուսանողներին և կայուն զարգացման թեմայով հետաքրքրվող բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու «SustainMV» առցանց ամառային դպրոցին: Արդեն վեցերորդ անգամ անցկացվող ամառային դպրոցն այս տարի կրում է «Ափամերձ ապագաներ. կայունության կառուցումը տարածաշրջանային ներուժի հիման վրա» խորագիրը:
Վերջին հինգ տարիների ընթացքում ծրագրին միացել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց համար այն դարձել է հարթակ՝ համաշխարհային մարտահրավերների շուրջ գիտական տարբեր մոտեցումներ ներկայացնելու, ինչպես նաև փորձի փոխանակման և քննարկումների համար։
Ծրագրի մանրամասները
Ժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 18–20
Ձևաչափ՝ առցանց («Zoom» հարթակի միջոցով)
Մասնակցության վճար՝ անվճար
Թիրախային խումբ՝ բոլոր հետաքրքրված անձինք (անկախ կրթական աստիճանից կամ մասնագիտությունից)
Վկայական՝ ծրագրի ավարտին մասնակիցներին կտրամադրվի մասնակցության վկայական (ECTS կրեդիտներ չեն տրամադրվում)
Գրանցումն արդեն բաց է ծրագրի պաշտոնական կայքում՝ https://sustainmv.de/
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել կազմակերպիչների հետ:
Էլհասցե՝ info@sustainmv.de