Նանոբժշկության միջազգային ընկերությունը (International Society for Nanomedicine) և Դելիի համալսարանի նանոբժշկության ինստիտուտը ս.թ. սեպտեմբերի 27–30-ը համատեղ կազմակերպում են «Նանոբժշկության համաշխարհային խորհրդաժողով» («World Congress on Nanomedicine»):
Միջոցառումն անցկացվելու է Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ռոջեր Դ. Կորնբերգի նախագահությամբ՝ համախմբելով ոլորտի ավելի քան երկու հազար գիտնականների, երիտասարդ հետազոտողների և մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։
Կազմակերպիչները խրախուսում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի, երիտասարդ գիտնականների, հետազոտողների, ուսանողների և համալսարանականների մասնակցությունը։
Հնարավոր մասնակցության մասին հայտնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն (international@ysu.am)` ՀՀ ԱԳՆ փոխանցելու նպատակով։
Խորհրդաժողովի մասին առավել մանրամասն՝ այստեղ։
Հրավերը՝ կից։