Մեկնարկել է «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» («Ma thèse en 180 secondes») մրցույթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փուլի հայտերի ընդունումը։
Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում միջազգային ժյուրիին և հանդիսատեսին պարզ և հասկանալի ներկայացնելու իրենց հետազոտության թեման։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի բուհերում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև վերջին 12 ամիսների ընթացքում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած երիտասարդ գիտնականները։
Ընտրված բոլոր մասնակիցները մրցույթից առաջ կմասնակցեն առցանց նախապատրաստական դասընթացի։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 6-ը։
Տարածաշրջանային առցանց փուլը կկայանա ս.թ. հոկտեմբերի 8-ին։
Մանրամասները՝ այստեղ: