Ս.թ. սեպտեմբերի 2-ից մեկնարկում է լիտվերենի դասընթացը, որին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես սկսնակ, այնպես էլ լիտվերենի բազային իմացությամբ մասնակիցներ։ Դասընթացը կվարի Լիտվայից ժամանած մասնագետը։
Դասերի անցկացման վայր՝ ԵՊՀ գրադարանի մասնաշենք (5-րդ հարկ)
Ժամանակացույց՝
երկուշաբթի՝ ժամը 14:30 -16:00
չորեքշաբթի՝ ժամը 14:30 -16:00
Վարձավճար՝
- ամսական՝ 5000 ՀՀ դրամ,
- ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2000 ՀՀ դրամ
Կոնտակտներ
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտերն ուղարկել ani.poghosyan@ysu.am էլեկտրոնային հասցեին։