Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հունգարական կենտրոնում ս.թ. սեպտեմբերի 7-ից մեկնարկում է հունգարերենի անվճար դասընթաց, որին կարող են մասնակցել համալսարանական ուսանողներ։
Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու հունգարերենի իմացությունը, ծանոթանալու հունգարական մշակույթին և կրթական հնարավորություններին, ինչպես նաև տեղեկանալու Հունգարիայում ուսանելու և կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորությունների մասին։
Դասերը կկազմակերպվեն երկուշաբթի և չորեքշաբթի կամ երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 18:10–19:10, ՀՊՄՀ 402 լսարանում (Տիգրան Մեծի 17):
Գրանցման հայտը՝ այստեղ։
Կոնտակտներ
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլհասցեներին՝
danielgazdik@aspu.am
tatev.arshakyan99@gmail.com