«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ռիգայի կիրառական գիտությունների համալսարանի (Լատվիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Տնտեսագիտության և կառավարման, Իրավագիտության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ ս.թ. սեպտեմբերի 21-25-ը «EKA Research Week» խորագրով միջազգային վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmus-plus.am/hy/i-nch-e-erazmus/:
Ծրագրի դիմումներն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի international@ysu.am էլհասցեի միջոցով: Նամակի վերնագրի դաշտում նշել ERASMUS+, EKA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով):
- անձնագրի պատճեն,
- շարժունության համաձայնագիր,
- ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
- տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ՝. (+374 60) 710 238 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան