«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2026/2027 ուստարվա 1-ին կիսամյակում «PoSIG Teacher Academy 2026» ծրագրի շրջանակում դասախոսություններ կարդալու և վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ international@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, PoSIG):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 4-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
6. շարժունության համաձայնագիր (Staff Mobility for Teaching):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 238 (ներքին՝ 12-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան