Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ներկայացնում է GCI World Program (Global Consumer Intelligence World Program) առցանց կրթական ծրագիրը՝ արհեստական բանականության (AI) ոլորտում, որն իրականացվում է Տոկիոյի համալսարանի Մացուո–Իվասավա լաբորատորիայի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը հիմնականում նախատեսված է արհեստական բանականությամբ և տվյալագիտությամբ հետաքրքրված ուսանողների համար, կազմակերպվում է անգլերենով և անվճար է։
Ծրագրի հաջորդ փուլը՝ GCI World 2026 September, կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 17-ին։
Այն ուսանողների, երիտասարդ հետազոտողների և հետաքրքրված այլ անձանց համար հնարավորություն է՝ ձեռք բերելու արհեստական բանականության և տվյալագիտության հիմունքների, ինչպես նաև դրանց գործնական կիրառությունների վերաբերյալ գիտելիքներ։
Ծրագրի բովանդակության, մասնակցության պայմանների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ պաշտոնական կայքէջը: