Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց մասնակցություն)։
Առկա մասնակցություն – կազմակերպչական վճար՝ 250 եվրո
Առցանց մասնակցություն – կազմակերպչական վճար՝ 150 եվրո
Ասպիրանտների համար
Առկա մասնակցություն – վճար՝ 150 եվրո
Առցանց մասնակցություն – վճար՝ 100 եվրո
Մասնակցության վճարի ընդգրկումը
Առկա մասնակցության վճարը ներառում է գիտաժողովի նյութերը, գիտական հոդվածի տպագրությունը, ողջույնի երեկոն, հանդիսավոր ընթրիքը, սուրճի ընդմիջումները, մշակութային միջոցառումները և գիտաժողովի ընթացքում կազմակերպվող բոլոր միջոցառումները։
Առցանց մասնակցության վճարը ներառում է գիտաժողովի նյութերը և գիտական հոդվածի տպագրությունը։
Ուղեկցող անձանց մասնակցության վճարը՝ 100 եվրո։
Կացության պայմաններ
Երևանի կենտրոնում գտնվող տարբեր կարգի հյուրանոցներում հասանելի կլինեն մեկտեղանոց և երկտեղանոց համարներ, որոնք գտնվում են համալսարանից 20-30 րոպե քայլելու հեռավորության վրա, ինչպես նաև համալսարանի հյուրանոցը, որը գտնվում է համալսարանից ընդամենը 1 րոպե քայլելու հեռավորության վրա։