Չափերի երկրաչափական տեսություն
-
Չափերի երկրաչափական տեսություն
-
2027 թ. հուլիսի 6-9 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխամիկայի ֆակուլտետում կկայանա «Չափերի երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական միջազգային գիտաժողովը: Շարունակելով 2026 թվականի «Երկրաչափական ֆունկցիաների տեսություն» միջոցառման հաջողությունը՝ այս գիտաժողովը նպատակ ունի երիտասարդ հետազոտողներին ծանոթացնելու չափերի երկրաչափական տեսության հիմնարար և արդիական արդյունքներին։
Ընտրված մասնակիցները հանդես կգան 45-րոպեանոց զեկուցումներով՝ իրենց հատկացված թեմաների շուրջ։ Գիտաժողովից առաջ կկազմակերպվի առցանց հանդիպում նիստերի ղեկավարների հետ (Ա. Բասմաջյան, Ա. Իոսեվիչ, Հ. Հակոբյան, Ա. Յավիկոլի)՝ սահիկաշարերի նախնական տարբերակները քննարկելու համար։ Յուրաքանչյուր ընտրված մասնակցի կհատկացվի մեկ թեմա՝ առաջարկվող թեմաների ցանկից։
Դիմելիս դիմորդները պետք է նշեն երեք թեմաներ՝ ըստ նախապատվության։ Առաջարկվող թեմաների ցանկը հասանելի է կից փաստաթղթում։
Դիմումները կընդունվեն մինչև 2027 թ. հունվարի 31-ը։
Սահիկաշարերի նախնական տարբերակներ կընդունվեն մինչև 2027 թ. մայիսի 1-ը։
Նիստերի ղեկավարների հետ առցանց հանդիպումները կկայանան 2027 թ. մայիսի ընթացքում։
Ժամանման օր՝ 2027 թ. հուլիսի 5։
Ուղևորություն և կեցություն
Ընտրված մասնակիցներն իրենց ուղևորությունը կազմակերպում են ինքնուրույն։ Կեցությունը՝ ԵՊՀ հյուրատանը․ կտրամադրվեն նաև նախաճաշ, ճաշ ու սուրճի ընդմիջումներ։
Առցանց զեկուցումները կկազմակերպվեն ResearchSeminars.org հարթակի միջոցով։