
Ամենամյա ամփոփիչ գիտաժողով
-
Ամենամյա ամփոփիչ գիտաժողով
-
Ս․թ․ դեկտեմբերի 7-15-ը կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով», որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ինչպես նաև ամրապնդելու և ստեղծելու գործընկերային նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:
Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին։ Հաշվի առնելով գիտաժողովի արդյունավետությունը՝ որոշվել է այն դարձնել ամենամյա։ Մասնավորապես 2022 և 2023 թվականներին գիտաժողովն ամբողջովին իրագործել է իր նպատակները՝ ստեղծելով հանրապետության գիտնականների շփման, փորձի և տեղեկատվության փոխանակման նոր ձևաչափ՝ արժանանալով գիտնականների ամենաբարձր գնահատականին:
Գիտաժողովը համախմբելու է հանրապետության ակտիվ գիտնականներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց կատարելու փորձի փոխանակում և գտնելու ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծումները։
Գիտաժողովի շրջանակում պարտադիր զեկուցումներ են ներկայացնելու ստորև նշված մրցույթների գիտական թեմաների ղեկավարները կամ գիտական խմբի անդամներից որևէ մեկը: Ներկա են լինելու գիտական խմբերի մյուս բոլոր մասնակիցները և համապատասխան մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամները․
գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր։
Գիտաժողովի շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն տվյալ ուղղությամբ գիտական խմբի ընթացիկ գիտական ձեռքբերումները, ինչպես նաև գիտական թեմայի փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը, որոնք ներկայացնելու համար տրամադրվում է 15 րոպե, և հավելյալ 5 րոպե՝ հարցերի համար:
Գիտական միջոցառման առաջին փուլը կանցկացվի ս․թ․ դեկտեմբերի 7-13-ը Երևանի պետական համալսարանում (ք․ Երևան), որի շրջանակում զեկուցումներով հանդես կգան գիտական խմբերի ղեկավար-բանախոսները․ մնացյալ բոլոր գիտական ծրագրերի ղեկավարները հնարավորություն ունեն հանդես գալու պաստառային (poster) ներկայացմամբ։
Երկրորդ փուլը կանցկացվի ս․թ․ դեկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորում։ Երկրորդ փուլում կանցկացվեն պանելային քննարկումներ, գիտության կազմակերպմանը վերաբերող միջոցառումներ, կլոր սեղան-քննարկումներ, կամփոփվեն միջգիտակարգային խմբերի մրցույթի արդյունքները, կկայանա մրցանակաբաշխությունը, թեկնածուների ընտրությունն ու փակման արարողությունը։
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է բոլոր ցանկացողների (մասնավորապես ուսանողների և աշակերտների) համար անցկացնել հանրամատչելի դասախոսություններ արդի գիտության հետաքրքիր թեմաներով։
Հատկանշական է, որ վերը նշված միջգիտակարգային կապերի ամրապնդման նպատակով գիտաժողովի շրջանակում խրախուսվելու է ոչ միայն գիտական ծրագրերի ղեկավարների մասնակցությունը, այլև գիտական խմբերի այլ մասնակիցների ներկայությունը գիտաժողովին։ Վերջիններիս ներկայության և միմյանց հետ միջգիտակարգային կապերի հաստատման և ամրապնդման նպատակով կազմակերպվելու է գիտական մրցույթ, որի հաղթողները կարժանանան խրախուսական պարգևների։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 23-ը (ներառյալ):
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել annualconference@ysu.am էլհասցեի միջոցով:
Նախորդ տարի կայացած գիտաժողովի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.ysu.am/conference/770
Գիտաժողովի վերաբերյալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի անդրադարձը․
«Լուրերի» անդրադարձը միջոցառմանը
Լուսանկարներ նախորդ տարի կայացած գիտաժողովից