
Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ
-
Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ
-
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ս․թ․ հոկտեմբերի 6-10 կանցկացվի «Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի նպատակն է համախմբել պատահական երկրաչափական օբյեկտների հետ աշխատող հետազոտողներին և պրակտիկանտներին, նպաստել ստոխաստիկ երկրաչափության, ինչպես նաև հարակից ոլորտների զարգացմանը, ներառյալ՝ կետային գործընթացների տեսության, ինտեգրալ երկրաչափության, ստերեոլոգիայի, տարածական վիճակագրության, ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության և կիրառական այլ ոլորտներ։