
Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ
-
Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ
-
Հիշողության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի («Memory Studies Assosiation») «PoSoCoMeS» («Post-Soviet and Contemporary Memory Studies») բաժինը 2026 թ․ հունվարի 22-24-ը Հայաստանում անցկացնելու է տարեկան երրորդ համաժողովը՝ «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» խորագրով: Միջոցառումը կանցկացվի Երևանի պետական համալսարանում:
Տարածաշրջանային խոր ճգնաժամերի պայմաններում ռազմական, դիվանագիտական և հումանիտար այն ուղիները, որոնցով հետսոցիալիստական համայնքները և նրանց առաջնորդները հիշում և վերաիմաստավորում են անցյալը, զգալի վերափոխումների են ենթարկվում: Հիշողությունը հետսոցիալիստական տարածքում (ինչպես ամբողջ աշխարհում այլ համատեքստերում) դինամիկ մարտադաշտ է, որտեղ պատմության մրցակցող տարբերակները պայքարում են գերիշխանության համար՝ սերտորեն կապվելով ներկայիս պատերազմների հետ:
Համաժողովի շրջանակում հատուկ կշեշտադրվի անցկացման վայրը՝ հավելյալ ուշադրություն հատկացնելով Հայաստանին և Հարավային Կովկասին՝ անընդհատ զարգացող հետսոցիալիստական տարածաշրջանին, որտեղ հիշողության դաշտը մնում է անընդհատ շարժման և վերափոխման վիճակում:
Հայաստանը տեղահանված բնակչության հիշողություններով տոգորված երկիր է: Քսաներորդ դարասկզբին այն ապաստան է տվել Օսմանյան կայսրությունում (1915-1923) Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր մարդկանց, մինչդեռ վերջին տարիներին (2020–2023 թվականներին) այն դարձել է ապաստան Արցախի ավելի քան 120 000 փախստականների համար: Հարկադիր միգրացիայի մասին հիշողությունը շարունակվող ժամանակակից ճգնաժամերի համատեքստում նոր չափումներ է ներկայացնում այդ բնակչության առջև ծառացած՝ առանց այն էլ բարդ մարդասիրական, զգացմունքային և իրավական մարտահրավերներին:
Այս համաժողովի շրջանակում գիտնականներին հնարավորություն է ընձեռվում քննադատաբար ուսումնասիրելու, թե ինչպես է մշակութային հիշողությունը փոխազդում և հարաբերվում հետսոցիալիստական իմացաբանական և իրական կյանքի ճգնաժամերի, դրանք հիշելու ռազմավարությունների հետ:
Մանրամասները՝ այստեղ: