Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ
-
Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ
-
Երևանի պետական համալսարանը հրավիրում է գիտնականների և երիտասարդ հետազոտողների՝ մասնակցելու «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» թեմայով միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովի նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ՝ մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ոլորտներում արդի հիմնախնդիրների քննարկման, նոր արդյունքների և ժամանակակից մեթոդների ներկայացման, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունների դիտարկման համար՝ խթանելով միջազգային գիտական համագործակցությունը։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները մինչև ս․թ․ ապրիլի 30-ը պետք է armenia.conference@gmail.com էլհասցեին ուղարկեն հետևյալ տեղեկությունները.
զեկուցման վերնագիր,
զեկուցողի անուն, ազգանուն, հայրանուն,
էլհասցե։