Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026
-
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026
-
Ս․թ. հոկտեմբերի 5–9 ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «YSU-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է համախմբել կիրառական մաթեմատիկայի, համակարգչային գիտության և արհեստական բանականության ոլորտներում աշխատող հետազոտողներին, ինչպես նաև ստեղծել հարթակ նոր արդյունքների ներկայացման, գաղափարների փոխանակման և գիտական համագործակցության հաստատման համար։
Գիտաժողովի թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
Մեքենայական ուսուցման հիմունքներ, վիճակագրական ուսուցում և տվյալների վերլուծություն
Խոր ուսուցում և լայնածավալ գեներատիվ մոդելներ
ԱԲ-ն մաթեմատիկայում և գիտություններում, կիրառություններ ռոբոտատեխնիկայում և առողջապահությունում
Հանրահաշիվ և մաթեմատիկական տրամաբանություն
Դիսկրետ մաթեմատիկա և կոմբինատորիկա
Ալգորիթմներ և հաշվարկային բարդություն
Հաշվողական մաթեմատիկա
Օպտիմիզայիայի մեթոդներ
Մոտարկման տեսություն
Մաթեմատիկական մոդելավորում և սիմուլյացիա
Կիրառական վիճակագրություն
Նմուշների ճանաչում և ազդանշանների մշակում
Գիտական հաշվարկներ
Ինֆորմացիայի տեսություն
Կրիպտոգրաֆիա, անվտանգություն և գաղտնիություն
Գիտաժողովը կանցկացվի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում և «YSU-Krisp AI» լաբորատորիայում։
Գիտաժողովի ծրագիրը բաղկացած կլինի 40-րոպեանոց հրավիրյալ զեկուցումներից և 20-րոպեանոց ներկայացվող զեկույցներից՝ ներառյալ հարցուպատասխան։
Գիտաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է։
Զեկուցումով հանդես գալու ցանկություն ունեցող բոլոր մասնակիցները պետք է amscai@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն 1–2 էջ ծավալով թեզիս՝ LaTeX և PDF ձևաչափերով (միայն անգլերեն)։
Խնդրում ենք պատրաստել թեզիսը LaTeX ձևաչափով՝ օգտագործելով նշված ձևանմուշը։
Թեզիսների ներկայացման վերջնաժամկետ՝ ս․թ․ հունիսի 30
Ընդունման մասին ծանուցում՝ ս․թ․ հուլիսի 30
Գրանցում և մասնակցության վճար՝ ժամանման օրը
Գիտաժողովի մասնակցության վճարը կազմում է 100 եվրո ընդհանուր մասնակիցների համար, 50 եվրո՝ հետդոկտորական հետազոտողների և ասպիրանտների համար, և վճարվում է գրանցման օրը։ Առցանց միացող մասնակիցների և ուսանողների համար մասնակցությունն անվճար է։
Գիտաժողովի մասնակցության վճարը ներառում է գիտաժողովի նյութերը, սոցիալական միջոցառումները և սուրճի ընդմիջումները։
Գիտաժողովից հետո Երևանի պետական համալսարանի Ա․ Ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների տեղեկագրի (Proc. YSU A: Phys. Math. Sci.) հատուկ համարը նվիրված կլինի գիտաժողովին։ Ներկայացված բոլոր հոդվածները կենթարկվեն գրախոսման (peer-review) գործընթացի՝ համաձայն հանդեսի սահմանված չափանիշների (մանրամասները՝ այստեղ)։
Երևանի պետական համալսարանը գտնվում է Երևանի կենտրոնում։ Մոտակայքում կան մի շարք կացարաններով (Erebuni Hotel Yerevan, Central Hotel Yerevan, ibis Yerevan Center, 14 Floor Hotel, Nova Hotel և Երևանի պետական համալսարանի հյուրատուն)։
Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի և նախկին Խորհրդային միության երկրների մեծ մասի քաղաքացիների համար վիզա չի պահանջվում։ Մանրամասների համար այցելե՛ք համապատասխան կայքէջ։
Օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնելու ամենահարմար տարբերակներն են №100 ավտոբուսը (արժեքը՝ մոտ 1 եվրո) և տաքսին (արժեքը՝ մոտ 10 եվրո)։
Հարցերի դեպքում դիմել կազմակերպիչներին հետևյալ էլհասցեով՝ amscai@ysu.am։